Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սնանկացած ընկերությունների թիվը Ռուսաստանում մոտեցել է ռեկորդային ցուցանիշի

Սնանկացած ընկերությունների թիվը Ռուսաստանում մոտեցել է ռեկորդային ցուցանիշի
13.11.2017 | 09:33

Ռուսաստանում սնանկացած ընկերությունների թիվը 3 տոկոսով աճել է 2017-ի երրորդ եռամսյակում՝ երկրորդ եռամսյակի համեմատ` ասվում է Մակրոտնտեսական վերլուծության կենտրոնի զեկույցում: Սնանկացման մասին հուլիսից սեպտեմբեր հայտարարել է 32227 ընկերություն: Այս ցուցանիշը 12,4 տոկոսով ավելին է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Սնանկության գրանցված մակարդակը միայն 2,1 տոկոսով է ցածր ռեկորդային ցուցանիշից, որը գրանցվել է 2009-ին:


Սնանկացման խնդրի առաջ ամենից հաճախ հայտնվում են շինարարական ոլորտի ներկայացուցիչները: Զգալի տոկոս են կազմում նաև առևտրի, մեքենաշինական և սննդարդյունաբերության ոլորտի ընկերությունները:

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ